Ուժեղ երկրաշարժ՝ Չինաստանում
7.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի Ցինհայ նահանգում ժամը 02:04-ին (Մոսկվայի ժամանակով 21:04): Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գոլոգ-Տիբեթյան ինքնավար օկրուգի Մադո շրջանում, օջախը եղել է մոտ 17 կմ խորության վրա:
Այս երկրաշարժից հետո Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է ևս վեց երկրաշարժ ՝ նույն տարածքում 3.1-ից 3.9 բալ ուժգնությամբ, ինչպես նաև երկու երկրաշարժ՝ հարևան հարավային Յուննան նահանգում:
Այսօր՝ մայիսի 21-ին, Յուննան նահանգի Դալի-Բայի ինքնավար մարզի Յանբի-Իի ինքնավար շրջանում գրանցվել են նաև մի շարք ուժեղ հետցնցումներ՝ մինչև 6,4 բալ ուժգնությամբ: Տեղական իշխանությունների նախնական տվյալների համաձայն ՝ այնտեղ առնվազն երկու մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել է:
Կարծիքներ