Ի հիշատակ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի՝ ԱԺ նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան
Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան:
Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
Հուշամատյանը կփակվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին:
Ինչպես հայտնի է, 38 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:
Կարծիքներ