Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներին Լիբանանից

Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներին Լիբանանից

Լեհաստանը որոշել է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից:

Լրագրողների հետ զրույցում երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Պավել Վրոնսկինհայտնել է, որ տասնյակ քաղաքացիներ սպասում են Լեհաստան վերադառնալուն:

Նա հավելել է, որ խոսքը Լիբանանում տեղակայված լեհերի կազմակերպված խմբերի մասին չէ։

«Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատում են այնտեղ, ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով»,- պարզաբանել է Վրոնսկին: Նա նշել է, որ Լիբանանից տարհանումը դեռևս հնարավոր է ավիաընկերությունների թռիչքներով։

«Մեկնում դեռևս հնարավոր է, քանի որ դեռ կան չարտերային չվերթներ, թեև ավիաընկերությունների մեծ մասն արդեն դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում