Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներին Լիբանանից
Լեհաստանը որոշել է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։
«Իրավիճակը Լիբանանում շատ լարված է։ Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել։ Մեր առնվազն տասնյակ քաղաքացիներ սպասում են երկիր վերադառնալուն։ Նրանք Լեհաստան կժամանեն առաջիկա օրերին»,- ասել է Վրոնսկին։Նա հավելել է, որ խոսքը Լիբանանում տեղակայված լեհերի կազմակերպված խմբերի մասին չէ։ «Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատում են այնտեղ, ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով»,- պարզաբանել է Վրոնսկին:
Նա նշել է, որ Լիբանանից տարհանումը դեռևս հնարավոր է ավիաընկերությունների թռիչքներով։ «Մեկնում դեռևս հնարավոր է, քանի որ դեռ կան չարտերային չվերթներ, թեև ավիաընկերությունների մեծ մասն արդեն դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Կարծիքներ