Ֆրանսիայում ուսուցչին գլխատած ահաբեկչի գործով հինգ չեչեն է բերման ենթարկվել
Ֆրանսիայում հինգ չեչեն է բերման ենթարկվել պատմության ուսուցիչ Սամուել Փաթիին գլխատած Աբդուլահ Անզորովի հետ շփվելու կասկածանքով, հայտնում է Le Figaro-ն` վկայակոչելով իրազեկ աղբյուրը:
Պարբերականի տվյալներով` կասկածյալները 18-ից 21 տարեկան են: Նրանց ձերբակալել են Սեն եւ Վերին Լուարա դեպարտամենտներում: Հակաահաբեկչական վարչության քննիչները ենթադրում են, որ չեչենները շփվել են Անզորովի հետ այն բանից հետո, երբ Փաթին աշակերտներին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Կասկածյալները կպահվեն մինչեւ 96 ժամ` մինչեւ սպանությանը մեղսակցության եւ ահաբեկչական համայնքին մասնակցության համար մեղադրանքների առաջադրումը նրանց դեմ:
Կարծիքներ