Ամերիկուհին, հոգնելով իր պատվերին երկար սպասելուց, բարկացել է և կրակ բացել արագ սննդի կետի աշխատակիցների վրա (լուսանկարներ)

Ամերիկուհին, հոգնելով իր պատվերին երկար սպասելուց, բարկացել է և կրակ բացել արագ սննդի կետի աշխատակիցների վրա (լուսանկարներ)

ԱՄՆ-ում Burger King արագ սննդի ռեստորանում իր պատվերին երկար սպասելու հետևանքով զայրացած կինն ատրճանակից կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ, գրում է Mirror-ը։

Մեմֆիս քաղաքի արագ սննդի ռեստորանի տեսախցիկի ֆիքսած կադրերում երևում է՝ ինչպես է կինը փորձում ռեստորանի փոքր պատուհանից ներս խուժել՝ ձեռքի ատրճանակից կրակ բացելով աշխատակիցների վրա։

Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ կինը նախ Burger King-ի աշխատակիցների հետ բուռն վիճաբանություն է ունեցել՝ դգոհելով, որ իր պատվերն ուշացնում են, ապա մեքենայից հանել է ատրճանակն ու մի քանի անգամ կրակել նրանց ուղղությամբ։

Նշվում է, որ աշխատակիցները կարողացել են փախչել, ոչ ոք չի տուժել։

Ոստիկանությունը փնտրում է կնոջը՝ նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ հայտնող անձանց խոստանալով 1000 դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում