Չինաստանն ու Նիկարագուան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները
Պեկինը և Մանագուան որոշել են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները այն բանից հետո, երբ Նիկարագուայի ԱԳՆ-ն հայտարարեց Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ։
«Չինաստանն ու Նիկարագուան վերսկսում են դիվանագիտական հարաբերությունները»,- հայտնում է հեռուստաալիքը։
Նիկարագուայի արտաքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ հանրապետությունը խզում է դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ և ճանաչում է ՉԺՀ-ի իշխանություններին որպես Չինաստանի միակ օրինական ներկայացուցիչ։
Նիկարագուայի առաջնորդ Դանիել Օրտեգայի նախագահության առաջին ժամկետում (1985-1990 թթ.) Մանագուան արդեն հրաժարվել էր Թայբեյի հետ պաշտոնական հարաբերություններից՝ հօգուտ Պեկինի։ Սակայն հաջորդ նախագահի՝ Վիոլետա դե Չամորոյի իշխանության գալով, երկիրը վերականգնեց դրանք։
Կարծիքներ