Ճապոնիան 500 հազար դոլար կուղարկի Բելառուսում հումանիտար իրավիճակը բարելավելու համար

Ճապոնիան 500 հազար դոլար կուղարկի Բելառուսում հումանիտար իրավիճակը բարելավելու համար

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 500 հազար դոլար փոխանցել Միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ)՝ Բելառուսում հումանիտար իրավիճակը բարելավելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ուրբաթ տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն բելառուսական սահմանը հատելու մտադրություն ունեցողներին սննդի, բժշկական պարագաների, հագուստի և պաշտպանության համար: 

Իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին կտրուկ սրվեց նոյեմբերի 8-ին, երբ մի քանի հազար միգրանտներ մոտեցան դրան։ Պարբերաբար մեծ խմբերով նրանք փորձում են ճեղքել պատնեշները և մտնել Լեհաստանի տարածք։ Այդ փորձերի մեծ մասը ձախողվում է լեհական ծառայությունների կողմից։ Եթե ​​միգրանտներին հաջողվում է մտնել Լեհաստանի տարածք, նրանցից մի քանիսին ձերբակալում են և ուղարկում պահպանվող կենտրոններ, սակայն մարդկանց մեծ մասը վերադարձվում է բելառուսական կողմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում