Երեք մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում

Երեք մարզի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում

Կարևորելով սահմանամերձ համայնքների բնակիչների զբաղվածության ու կայուն եկամտի ստեղծման ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ հոկտեմբերի 1-ից իրականացվում է զբաղվածության ևս մեկ ծրագիր։

 

Ըստ այդմ՝ Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող շուրջ 135 շահառու ընդգրկվել է եռամսյա աշխատանքային պրակտիկայի ծրագրում։ Առաջնահերթությունը տրվել է գործազուրկ կանանց և նորավարտ երիտասարդներին, որոնք առաջին անգամ են մուտք գործում աշխատաշուկա:

 

Միջոցառման նպատակն է մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները, բարելավել սահմանամերձ համայնքների բնակիչների կենսամակարդակը և զարգացնել նրանց մասնագիտական հմտությունները։

 

Նախագիծն իրականացվում է «Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդում» ծրագրի երրորդ փուլի շրջանակում՝ Միացյալ Թագավորության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում