Քննարկվել են անտառհատումների և անտառային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր
Նախօրեին շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմն ու մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող երկու կարևորագույն ՊՈԱԿ-ների փոխգործակցության ներդաշնակեցման հարցը։ Մասնավորապես՝ քննարկվել են անտառհատումների և անտառային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր ու գույքագրված խնդիրներ։
Խորհրդակցության արդյունքում որոշում է ընդունվել յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա հաշվետու ժամանակաշրջանում գրանցված խնդիրների և դրանց ուսումնասիրությունների շուրջ հանդիպում անցկացնել և համադրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների մոնիթորինգի ծառայության կողմից ստացված տվյալները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքները։
Կարծիքներ