Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ընկել է ճամփեզրի փոսը. կա զոհ

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ընկել է ճամփեզրի փոսը. կա զոհ

Հուլիսի 1-ին՝ ժամը 06։36-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ․) գլորվելով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի փոսում:

Ուղևորներից մեկը մահացել է, իսկ ուղևորներ Ա․ Մ․-ն (ծնված 1990թ․) և Խ․ Մ․-ն (ծնված 1988 թ․) տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում