BMW-ն աշխատանքից կազատի 10 հազար պայմանագրային աշխատողի
Գերմանական համաշխարհային ավտոարտադրող BMW ընկերությունը չի երկարաձգի աշխատանքային պայմանագրերը մոտ 10 հազար աշխատողի հետ, քանի որ ընկերության ղեկավարությունը նպատակ ունի կրճատումներ կատարել` համաճարակային ճգնաժամով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ին հաղորդել է ընկերության ղեկավար մարմնի քարտուղարը:
Ավելի վաղ` հունիսի 12-ին ընկերությունից հայտնել են, որ աշխատանքային խորհրդի հետ եկել են ընդհանուր պայմանավորվածության «կայուն ապագայի համար կադրային միջոցառումների փաթեթ» կազմելու ուղղությամբ:
Կարծիքներ