Անուշ Թորանյանը հաղթելով իր թուրք մրցակցին ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար
29-ամյա հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ թաղամասի` վարչական շրջանի ղեկավար: Նա ներկայացնում էր Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը:
Ըստ մամուլում տարածված լուրերի մեծ պայքար է ծավալվել Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անուշ Թորանյանի եւ Եվրա-խորհրդարանի անդամ Ագնես Էվրենի միջեւ, որն արմատներով թուրք է:
Անուշ Թորանյանը Հայ բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի գրասենյակի տնօրենն է, տարիներ շարունակ պայքարել է հայ մշակութային ժառանգության պահպանման եւ Հայաստանի, Արցախի զարգացման համար:
Կարծիքներ