Շահումյան գյուղում այրվել է 20 հակ անասնակեր

Շահումյան գյուղում այրվել է 20 հակ անասնակեր

Օգոստոսի 11-ին, ժամը 02։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շահումյան գյուղի Հոկտեմբերյան փողոցի տներից մեկի բակում այրվում է պահեստավորած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:05-ին, մարվել՝ 03:30-ին: Այրվել է 20 հակ անասնակեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում