Մեխիկոյում ավելի քան 1 միլիոն մարդ երթի է դուրս եկել

Մեխիկոյում ավելի քան 1 միլիոն մարդ երթի է դուրս եկել

Ավելի քան 1 միլիոն մարդ Մեքսիկայի մայրաքաղաքում կիրակի օրը մասնակցել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կողմնակիցների ցույցին։ Այս մասին Twitter-ում հայտնել է քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը, որը պետության ղեկավարի մերձավոր շրջապատից է։

Լոպես Օբրադորը հերթական անգամ բնակչությանը պատմել է իր կառավարության հաջողությունների մասին։ Դրանց թվում նա ներառել է նվազագույն աշխատավարձի բարձրացումը, կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարումը, սոցիալական ծրագրերի մշակումը, հանցավորության նվազեցումը։ Ընդդիմության ներկայացուցիչների խոսքով՝ զանգվածային միջոցառման միջոցով իշխանությունները ցանկանում էին շեղել ուշադրությունը խնդիրներից, որոնք դեռ չեն կարողացել լուծել։

Մեքսիկայի նախագահն ընտրվում է վեց տարի ժամկետով և իրավունք չունի կրկին դիմել բարձրագույն պետական ​​պաշտոնի համար։ Լոպես Օբրադորի երդմնակալությունը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 1-ին։ Միաժամանակ նա բացառեց վերընտրվելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ ոչ մի պարագայում նման քայլի չէր գնա։

Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ հոկտեմբերին մեքսիկացիների մոտ 56%-ը հավանություն է տվել իշխանությունների գործողություններին։ Լատինական Ամերիկայի երկրում ապրում է մոտ 129 միլիոն մարդ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում