Տոնը մարտահրավեր մըն է. Արամ Ա

Տոնը մարտահրավեր մըն է. Արամ Ա

«Այսօր Հայ Եկեղեցին կնշե իր առաջին լուսավորիչներուն՝ Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարթողիմեոսի տոնը։

Տոնը մարտահրավեր մըն է յուրաքանչյուր հոգևորականին Հայ Եկեղեցվո առաքելական հիմքը վերածելու առաքելության՝ հոգևոր ու բարոյական արժեքներու կենսավորումով, ընկերային ծառայության ծավալումով ու քրիստոնեական դաստիարակության վերակազմակերպումով։

Այս տոնը նաև հիշեցում մըն է յուրաքանչյուր հայուն, թե իր կյանքին մեջ քրիստոնեական հավատքի սերմերը ցանեցին Քրիստոսի կյանքին ու առաքելության հաղորդակից առաքյալները։ Հետևաբար, հայուն սրբազան պարտավորությունն է՝ մնալ հավատարիմ Քրիստոսատուր հավատքի հրամայականին»,- ասված է Արամ Ա Կաթողիկոսի Ֆեյսբուքի էջում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում