Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում

Մոսկվա-Երևան ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում՝ օդանավում հասարակական կարգը խախտած ագրեսիվ ուղևորի պատճառով, հայտնում է ՌԴ ՆԳՆ լրատվական ծառայությունը:

Նշվում է, որ Սամարայի օդանավակայանի գծային ոստիկանության բաժանմունքի տրանսպորտի աշխատակիցները ձերբակալել են օդանավում հասարակական կարգը խախտած քաղաքացուն։

«Այս գիշեր ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի անձնակազմը որոշում է կայացրել հարկադիր վայրէջք կատարել Սամարայում»,- ասում է ՌԴ ՆԳՆ խոսնակ Իրինա Վոլկը։

Նրա խոսքով, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոնֆլիկտի մեջ է եղել այլ ուղևորների հետ և հայհոյանքներ է տվել։

«Տղամարդը կալանավորվել և տեղափոխվել է ՌԴ ՆԳՆ Միջին Վոլգայի գծային տնօրինության տրանսպորտի բաժին: Նրա նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել », - ավելացրել է Վոլկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում