Քաթարն ու Աֆղանստանը մտադիր են համաձայնագիր ստորագրել Աֆղանստանի սահմանների պաշտպանության վերաբերյալ
Կատարի պաշտպանության նախարարությունը նախատեսում է համաձայնագիր ստորագրել Աֆղանստանում իշխանության եկած արմատական թալիբան շարժման կողմից ստեղծված կառավարության հետ՝ Աֆղանստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է թալիբների պաշտպանության նախարարության ղեկավար Մոհամմադ Յակուբ Մուջահիդը։
«Քաթարը շահագրգռված է Քաբուլի հետ անվտանգության ոլորտում պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմամբ», - նրա խոսքերն է մեջբերում աֆղանական Ariana News հեռուստաալիքը : Մուջահիդը նշել է, որ համաձայնագիրը նախատեսում է «համագործակցություն պաշտպանության նախարարությունների միջեւ՝ Աֆղանստանի սահմանները պաշտպանելու համար»։
Թալիբների պաշտպանության նախարարը հավելել է, որ Աֆղանստանի ներկայիս իշխանությունները «կուսումնասիրեն այն նյութերը, որոնք տրամադրվել են այս հարցի վերաբերյալ Քաթարական կողմից»։
Կարծիքներ