ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը և պարեկային ծառայության պետը սեմինար-քննարկմանը ներկայացրել են ոլորտային բարեփոխումները
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հուլիսի 23-ին Ծաղկաձորում ներկա են եղել «Ոստիկանական բարեփոխումների խնդիրները, հաջողություններն ու ապագան» խորագրով սեմինար-քննարկմանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության դեմ պայքարի աշխատանքները, վիճակագրական տվյալներ, ինչպես նաև քրեական ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները:
Ըստ աղբյուրի՝ պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը խոսել է պարեկային ծառայության առանձնահատկությունների, խնդիրների ու արձանագրած հաջողությունների մասին:
Բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
Նշվում է, որ սեմինար-քննարկումը կազմակերպել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»՝ «Freedom house» կազմակերպության աջակցությամբ, որին մասնակցում են լրագրողներ և հանրային կարծիք ձևավորողներ:
Կարծիքներ