5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան
5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին։
Այս մասին՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Բանանի կճեպ, դրոշ վառող դաշնակ փրկիչներ, հայտնի կոռուպցիոն դեմքեր, Մոսկվայում ծվարած նախկին նախարար, վագներականներով սպառնացող կոլխոզի ագենտ, քրեական հանցագործներ, Միշիկի ծաղրածուներ ․․․ պակաս մարդ չմնաց կարծես։
Պարզվեց, Քոչարյանի սրտի սրբազանն էլ Բագրատն է։
Ինչքան ինքն է սուրբ, նույնքան էլ մնացածը` Դոգը վկա»:
Կարծիքներ