Ռուսաստանի և Իրանի զինված ուժերը Օմանի ծոցում զորավարժությունների ընթացքում գործողություններ են մշակել ծովահենների դեմ պայքարի համար
Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ Ռուսաստանի և Իրանի ռազմածովային ուժերը պայմանական ծովահենների կողմից գրավված նավի ազատմանն ուղղված գործողություն են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է militarynews.ru կայքը` հղում տալով Բալթյան նավատորմին:
«Այսօր զորավարժությունների տարածքում բեմադրվել է պայմանական «ծովահենների» կողմից գրավված նավի ազատման դրվագ: Զորավարժությունների ծրագրի համաձայն՝ հակաահաբեկչական խմբավորումները շրջափակել են «առևանգված նավը»: Իրանի ռազմածովային նավերը և «Ստոյկիյ» կորվետը դիրքեր են գրավել գրոհային խմբերի կրակային աջակցության համար»,- ասված է նավատորմի հայտարարության մեջ:
«Կրակակետերը ճնշելուց հետո Ռուսաստանի և Իրանի հատուկ ջոկատայինները հաշված րոպեների ընթացքում ներխուժել են նավ և չեզոքացրել թշնամուն: Այնուհետև Բալթյան նավատորմի ծովային հետևակայինները և իրանական նավի տեսչական խումբը տեսչական գործողություններ կատարելու վերաբերյալ համատեղ ուսումնավարժություն են անցկացրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուս և իրանցի նավաստիները վարժություններ են անցկացրել նաև օժանդակ նավերից մեկի վրա պայմանական կրակը մարելու ուղղությամբ:
Կարծիքներ