Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան զոհեր (տեսանյութ)

 

Թուրքիայի կենտրոնում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով հինգ մարդ է զոհվել, հայտնում է A Haber հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել Կոնյա քաղաքի մոտ՝ Կոնյա-Աքսարայ ավտոճանապարհի 50-րդ կմ-ին։

Ավտոբուսի շրջվելու հետեւանքով տուժել է 26 մարդ։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության բազմաթիվ ջոկատներ և շտապօգնության 112 ծառայություն։ Տուժածները հոսպիտալացվել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում