ԱՊՀ երկրների երրորդ սպորտային խաղերը կանցկացվեն Ադրբեջանում

ԱՊՀ երկրների երրորդ սպորտային խաղերը կանցկացվեն Ադրբեջանում

ԱՊՀ երկրների հաջորդ խաղերը կանցկացվեն Ադրբեջանում, Գյանջա (Գանձակ) քաղաքում։ Մրցաշարը նախատեսվում է անցկացնել երկու տարի հետո։

Այս մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի սպորտի նախարարության ղեկավարի տեղակալը։

«ԱՊՀ երկրների երրորդ խաղերը կանցկացվեն Գյանջա քաղաքում՝ սա Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքն է Բաքվից հետո, այնտեղ նոր ժամանակակից համալիր է կառուցվում, մեզ դուր եկավ այն միտքը, որ մրցումներ կարելի է անցկացնել մարզերում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՊՀ երկրների երկրորդ սպորտային աղերի մրցաշարը մեկնարկել է Բելառուսում այս ուրբաթ և կավարտվի օգոստոսի 11-ին։

Երկրի միանգամից 11 քաղաքներում անցկացվող մրցումներին ավելի քան 20 երկրներից մի քանի հազար մարզիկներ են ժամանել։ Դրանց մասնակցում են, մասնավորապես, Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Հայաստանը, Ղազախստանը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և այլն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում