Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Վանեցյանը վաղը` հուլիսի 31-ին հրավիրվում է ԱԱԾ` հարցաքննության: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:
Ըստ կայքի աղբյուրի՝ քրեական գործը վերաբերվում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին հասցվել են վնասներ: Վանեցյանը հարցաքննության է հրավիրվել ժամը 11-ի շրջանակներում և ներկայանալու է փաստաբանի հետ:
Կարծիքներ