Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտության հնարավորություն Ալավերդիում

Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտության հնարավորություն Ալավերդիում

Շարժական մամոգրաֆը հասել է Ալավերդի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Փետրվարի 9-ից սկսած Ալավերդու բժշկական կենտրոնում և Թումանյանի տարածաշրջանի 8 բուժհաստատություններում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անցնել  կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար հետազոտություն:

Հերթագրվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց ընտանեկան բժշկին կամ թերապևտին:

«Կրծքագեղձի քաղցկեղից լավագույն պաշտպանությունը վաղը ախտորոշումն է»,-հիշեցնում է նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում