Կաթողիկոսը ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում հայրենիք

Կաթողիկոսը ընդհատում է Հռոմի Պապի հետ հանդիպումը և անհապաղ վերադառնում հայրենիք

Հայորդինե՛ր,

Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը` վերստին խախտելով զինադադարը, ուխտադրուժ կերպով նախահարձակ են եղել շփման գծի ողջ երկայնքով՝ ռմբակոծելով Արցախի խաղաղ բնակավայրեր, այդ թվում և մայրաքաղաք Ստեփանակերտը։

Արցախ հայրենի մեր երկիրը վերստին կանչում է մեզ ամենքիս՝ պաշտպանելու մեր ազգի իրավունքները, մեր սրբազան հողը, մեր ապագան ու ազգային արժանապատվությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների։

Այս պահին, այցով գտնվելով Իտալիայում, որի ընթացքում պետք է հանդիպում պիտի ունենայինք Մեր սիրեցյալ եղբայր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ, ընդհատում ենք այն և անհապաղ վերադառնում Հայրենիք։

Աստված պահապան Արցախ աշխարհին, զորավիգ ու ապավեն՝ մեր քաջազուն զինվորներին ու հրամանատարներին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում