Ռուսաստանը շարունակում է կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է կառուցողական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, հետևողական, կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ:

Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, այսօր Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր հետևյալը.

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:

Փաշինյանի կարծիքով՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»: