Ոչ մեկը քաղաքացու բանկային գաղտնիքի մեջ ներխուժել չի կարող, որևէ պետական մարմին այդ իրավունքը չունի. Թունյան
![Ոչ մեկը քաղաքացու բանկային գաղտնիքի մեջ ներխուժել չի կարող, որևէ պետական մարմին այդ իրավունքը չունի. Թունյան](https://freenews.am/uploads/images/image_750x_67a52acdc170d.jpg)
Ընդդիմադիրներն ասում են օր-օրի բանկային գաղտնիքը դառնում է ավելի խոցելի, կարելի է ասել ՀՀ-ում չկա բանկային գաղտնիք:
Հանրային ՀԸ եթերում անդրադառնալով այս դիտարկմանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց որևէ պետական մարմին որևէ քաղաքացու բանկային հաշիվ մուտք գործելու իրավունք չունի:
«ՊԵԿ-ը Կենտրոնական բանկի միջոցով ստանալու է իրեն հետաքրքող 4 տվյալը: Եթե տեսնում է, որ լրացուցիչ տվյալների կարիք ունի, դիմում է քաղաքացուն, ասում է հարգելի քաղաքացի, ինձ կտրամադրե՞ս քո բանկային հաշվի քաղվածքը: Եթե քաղաքացին տրամադրում է, վերցնում, ուսումնասիրում է, եթե հրաժարվում է՝ դիմում է դատարան: Այսինքն որևէ մեկը քաղաքացու բանկային գաղտնիքի մեջ ներխուժել չի կարող»,- ասաց Թունյանը:
Կարծիքներ