Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են
Այսօր առավոտյան Սոթքի հատվածում զոհված երկու զինծառայողները Մասիս համայնքից են։ Այդ մասին հայտնել է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։
«Խորը ցավով տեղեկացա, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են մեր համայնքի բնակիչներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը և Արսեն Ալեքսանդրի Մկրտչյանը:
Ցավակցում եմ մեր տղաների ընտանիքների անդամներին, հարազատներին: Ուժ ու տոկունություն Ձեզ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Համբարձումյանը:
Կարծիքներ