Արևմուտքը ՌԴ-ին միասնական պատասխան կտա Ուկրաինա ներխուժելու դեպքում․ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Ջալինա Փորթերը չի մեկնաբանել երեքշաբթի Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքները, սակայն հայտարարել է, որ իբր մոտալուտ ներխուժման դեպքում Մոսկվան միասնական պատասխան կստանա Արևմուտքից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դաշնակիցների և գործընկերների հետ շփվում ենք դիվանագիտական ճանապարհով, բայց ես չեմ խոսի մասնավոր հանդիպումների մասին (Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև փետրվարի 7-ին Մոսկվայում Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքները)»,- ասել է նա ճեպազրույցում։
Կարծիքներ