Ռուսաստանի հարավում 11 օդանավակայանների փակումը երկարացվել Է
«Ռոսավիացիա»-ն ութերորդ անգամ երկարացրել Է 11 օդանավակայանների փակումը Ռուսաստանի հարավում՝ այժմ Մոսկվայի ժամանակով մինչեւ ապրիլի 19-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից։
Այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Թռիչքների սահմանափակման ռեժիմի երկարացումը վերաբերել Է Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններին: Ուղեւորներին հանձնարարվում է այդ քաղաքներ հասնել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններով: Ռուսաստանի մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, հավաստիացրել են «Ռոսավիացիա»-ում:
Կարծիքներ