Արցախբանկին շնորհվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտը
2020թ. դեպտեմբերի 30-ին «Արցախբանկ» ՓԲԸ-ին իտալական INTERNATIONAL TECHNICAL ALLIANCE S.R.L. ընկերության կողմից շնորհվել է տեղեկատվական անվտանգության ամենահայտնի միջազգային ստանդարտներից մեկը՝ ISO/IEC 27001:2013 (Information technology -Security techniques - Information security management systems - Requirements) ստանդարտին համապատասխանության վկայական:
Բանկը, ներդնելով միջազգային լավագույն փորձը, վերջին մեկ տարվա ընթացքում բարելավել է տեղեկատվական անտանգության կառավարման ներքին համակարգերը, որի արդյունքում էլ արժանացել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին:
Համապատասխանությունը ISO/IEC 27001:2013 ստանդարտին երաշխավորում է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանվածության բարձր մակարդակ, Բանկի ակտիվների պաշտպանվածություն, տեղեկատվության և տվյալների արդյունավետ կառավարման ու վերահսկման մեխանիզմներ, բիզնես գործընթացի համապատասխանություն իրավական և կարգավորող ստանդարտներին:
Հետևողական լինելով իր որդեգրած քաղաքականությանը, Արցախբանկը կշարունակի իրականացնել անվտանգության և կառավարման համակարգերի մշտապես կատարելագործմանն ու միջազգային սերտիֆիկացմանն ուղղված ծրագրեր, ինչը կամրապնդի Բանկի համբավը որպես ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող, կայուն զարգացող ու վստահելի ֆինանսական կառույց:
Կարծիքներ