Հնդկական ավիաընկերությունը Դելիից Բաքու ուղիղ չվերթներ կսկսի

Հնդկական ավիաընկերությունը Դելիից Բաքու ուղիղ չվերթներ կսկսի

Բյուջետային IndiGo Airlines ավիաընկերությունը օգոստոսից կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Դելի-Բաքու ուղղությամբ։

Այս մասին հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ մտադիր է ընդլայնել միջազգային երթևեկությունը 6 նոր ուղղություններով և շաբաթական 174 նոր թռիչքներով: Միջազգային ուղղությունների ընդհանուր թիվը 26-ից կաճի՝ հասնելով 32-ի։

Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Մումբայից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Նայրոբի (Քենիա) և Ջակարտա (Ինդոնեզիա):

Դելիից Թբիլիսի (Վրաստան) և Բաքու (Ադրբեջան) թռիչքները կսկսվեն օգոստոսին, իսկ սեպտեմբերին՝ Տաշքենդ (Ուզբեկստան) և Ալմաթի (Ղազախստան):

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում