ԱՄՆ-ը չի նախատեսում չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները` չնայած պայմանավորվածությանը

ԱՄՆ-ը չի նախատեսում չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները` չնայած պայմանավորվածությանը

ԱՄՆ-ը չի չեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները նույնիսկ այն բանից հետո, երբ Թեհրանն ազատ արձակի ամերիկացի հինգ քաղաքացիներին, հինգշաբթի օրը հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Թույլ տվեք պարզաբանել իրավիճակը, Իրանը ոչ մի դեպքում չի ստանա պատժամիջոցների մեղմացում»,- ասել է Բլինքենը Մեքսիկայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Հինգշաբթի օրը Սպիտակ տունը հաստատել է Իրանի բանտից ԱՄՆ հինգ քաղաքացիների ազատ արձակումը Վաշինգտոնի և Թեհրանի միջև 6 միլիարդ դոլարով բանտարկյալների փոխանակման և ակտիվների ապասառեցման գործարքի մասին լուրերի ֆոնին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում