Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման համաժողովը նախատեսված է 2022 թվականի օգոստոսին

Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) վերանայման համաժողովի կազմակերպիչները, որը կրկին հետաձգվել էր, պայմանավորվել են դրա անցկացման նոր ժամկետի շուրջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Kyodo գործակալությունը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, որ միջոցառումը կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա օգոստոսի 1-ից 26-ը։
Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման կոնֆերանսն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ: Տասներորդ հանդիպումը պետք է կայանար Նյու Յորքում 2020 թվականի մայիսին, սակայն հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով։ Ակնկալվում էր, որ այն կանցկացվի 2022 թվականի հունվարի 4-ից 28-ը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Խակը ՏԱՍՍ-ին հաստատել էր, որ համաժողովը կրկին անորոշ ժամանակով հետաձգվել է։ Kyodo գործակալությունը նշել է, որ դա պայմանավորված է կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի տարածման սպառնալիքով։
Կարծիքներ