ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում կլինեն և՛ համաձայնություններ, և՛ հակասություններ

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հեռախոսազրույցում հաստատել են, որ անվտանգության գալիք բանակցությունները կներառեն և՛ ոլորտներ, որտեղ կարող է զգալի առաջընթաց արձանագրվել, և՛ ոլորտներ, որտեղ հնարավոր չէ համաձայնություն ձեռք բերել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին հինգշաբթի օրը լրագրողներին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ղեկավարների զրույցին նվիրված հատուկ ճեպազրույցում։
«Երկու ղեկավարներն էլ խոստովանել են, որ, հավանաբար, կլինեն ոլորտներ, որտեղ մենք կարող ենք նշանակալի առաջընթաց գրանցել, և ոլորտներ, որտեղ հնարավոր չէ համաձայնություն ձեռք բերել: Առաջիկա բանակցություններն ավելի հստակորեն կսահմանեն այս երկու կատեգորիաների ուրվագծերը: Ահա թե ինչի համար է դիվանագիտությունը», - ասել է նա:
Կարծիքներ