Ամենայն հավանականությամբ, մեր ոխերիմ բարեկամներն են անում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Ամենայն հավանականությամբ, մեր ոխերիմ բարեկամներն են անում․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է տարբեր կայքերի հաշիվների վերականգման կոդերի մասին ստացվող հաղորդագրությունների մասին:

«Ֆեյսբուք»-ի իր էջում նա գրել է.

«Հայրենակիցներ, շատերը հիմա իրար հետեւից ստանում են գուգլի կամ այլ կայքի հաշվի վերականգման կոդը։ Եթե ստացել եք, ոտ ու ձեռ մի ընկեք։ Անվտանգ ա։ Զուտ նյարդերի վրա ազդելու բան ա։

Ամենայն հավանականությամբ, մեր ոխերիմ բարեկամներն են անում։ Զուտ անտեսեք։ Ինձ էլ մի գրեք, թե չէ ստացվում ա, որ ոչ միայն ձեր նյարդերի վրա ազդելու համար ա»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում