Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը
Կառավարական հանձնաժողովը Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքում ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը և նրանց պատասխանատվության չենթարկելու երաշխիքներ է տվել, երեքշաբթի օրը հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նոր տարվա սկզբին Ղազախստանի արևմուտքում, նավթարդյունահանող Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել հեղուկ նավթի գների կրկնակի բարձրացման դեմ։
Երկրի էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի սակագինը ձևավորվում է էլեկտրոնային բորսայի առաջարկի և պահանջարկի հիման վրա: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ իրավիճակը քննարկելու համար։
Մանգիստաուի շրջանում ցուցարարների աջակցության ցույցեր են տեղի ունենում նաև հարևան Ատիրաուի և Արևմտյան Ղազախստանի շրջաններում։
Կարծիքներ