Օդանավից գտել են 199.000 ռուսական ռուբլի
Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:
«Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:
Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ու մաղթում առողջ, խաղաղ և բարեբեր տարի»,-նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հայտարարության մեջ։
Կարծիքներ