Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայում դեէսկալացիայի հասնելու համար անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ բանակցության ուղիները։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մակրոնն այս մասին ասել է մարտի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է ամեն ինչ անենք լարվածությունը թուլացնելու և հակամարտությանն անհապաղ վերջ դնելու համար՝ Ուկրաինային աջակցելու, պատժամիջոցների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների միջոցով»,-ասել է Մակրոնը։
Նա կարծիք է հայտնել, որ աշխարհը գտնվում է պարենային աննախադեպ ճգնաժամի եզրին։ Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ընտրությունը ֆրանսիական ընկերություններինն է՝ շարունակել կամ դադարեցնել աշխատանքը Ռուսաստանի Դաշնությունում։
Կարծիքներ