Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն․ քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ փակ կլինեն մի շարք փողոցներ․
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ը, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը ժամը 24:00-ը, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ը, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։
Կարծիքներ