«Ալաշկերտը» Երևանում կընդունի «Վիստային», Մինսկում կանցկացնի 3 խաղ
«Ալաշկերտը» հագեցած ծրագրով կպատրաստվի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին շրջանում Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատի» հետ դիմակայությանը։
Հունիսի 28-ին «Ալաշկերտ» մարզադաշտում Վահե Գեւորգյանի գլխավորած թիմ կընդունի ռուսական «Վիստային», որը Հայաստան կժամանի երեւանյան ակումբի հրավերով:
«Ալաշկերտ» - «Վիստա» ստուգողական հանդիպումը կմեկնարկի 11:00-ին։ Մուտքն ազատ է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս օրերին Արթուր Հովհաննիսյանի գլխավորած «Վիստան» հաջողությամբ մասնակցում է Բուլղարիայում անցկացվող Botev Cup-ին, որի շրջանակում 3:0 հաշվով հաղթել է նաև թուրքական «Ֆեներբահչեի» երիտասարդական թիմին։
Հուլիսի 1-9-ը «Ալաշկերտն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։ Նախատեսված է նաև 3 ստուգողական հանդիպում:
Հուլիսի 2-ին «Ալաշկերտը» կմրցի բելառուսական «Նաֆտանի», հուլիսի 6-ին՝ ռուսական «Ալանիայի» հետ: Հուլիսի 9-ին նախատեսված հանդիպման մրցակիցը հայտնի կդառնա առաջիկայում:
Կարծիքներ