Պրիգոժինի դեմ հարուցված քրգործը կարճվելու է, նա կմեկնի Բելառուս, խումբն էլ պատասխանատվության չի ենթարկվի. Պեսկով

Պրիգոժինի դեմ հարուցված քրգործը կարճվելու է, նա կմեկնի Բելառուս, խումբն էլ պատասխանատվության չի ենթարկվի. Պեսկով

«Վագներ» ռազմականացված խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը կարճվելու է. այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Արշավ»-ին մասնակցած խմբի մարտիկները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի՝ հաշվի առնելով նրանց վաստակը ճակատում։ Նրանք, ովքեր հրաժարվել են մասնակցել, կկարողանան պայմանագրեր կնքել ՊՆ-ի հետ։ Ինքը՝ Պրիգոժինը, կգնա Բելառուս»,-ասել է Պեսկովը։

Նա նաև հայտնել է, որ առաջիկայում նախագահի ուղերձներ չեն նախատեսվում։

«Վլադիմիր Պուտինի և նրա բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի երեկոյան զրույցը, որում ամրագրված էր «Վագներ»-ի մասին համաձայնագիրը, «երկար, անկեղծ, ջերմ և շատ կառուցողական էր»։ Նախագահները պայմանավորվել են, որ Լուկաշենկոն կդառնա իրավիճակի կարգավորման միջնորդ, և Մոսկվան «բարձր է գնահատում» այդ պատրաստակամությունը»,-նշել է ՇՊեսկովը։

Նա նաև պարզաբանել է, թե ինչու հենց Լուկաշենկոն հանդես եկավ որպես միջնորդ այս իրավիճակում: Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ Բելառուսի նախագահը Պրիգոժինին ճանաչում է մոտ 20 տարի, և «դա իր անձնական նախաձեռնությամբ արված առաջարկն էր»՝ համաձայնեցված Պուտինի հետ։

Նախագահի խոսնակն ասել է, որ չգիտի, թե որտեղ է այժմ Պրիգոժինը: Մի շարք մարզերում ներդրված արտակարգ դրության ռեժիմը կարող է հանվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում