ԱՍՀ նախարարը ծանոթացել է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի պայմաններին և ծառայություններին

ԱՍՀ նախարարը ծանոթացել է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի պայմաններին և ծառայություններին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզային իշխանությունների հետ այցելել է «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Թորոսյանը շրջել է կենտրոնում, ծանոթացել հաստատության շենքային պայմաններին և շահառուներին մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին։ Արսեն Թորոսյանը նաև ուսումնասիրել է կենտրոնի հիմնանորոգման նախագիծը, տվել համապատասխան հանձնարարականներ՝ նախատեսված աշխատանքները պատշաճ իրականացնելու առնչությամբ։

Այցի ընթացքում հաստատության աշխատակազմը նախարարին ներկայացրել է շահառուներին մատուցվող հիմնական ծառայությունները, նրանց զբաղվածությունն ու սոցիալական ներառումը խթանող ծրագրերը։

Իր խոսքում անդրադառնալով նաև հոգեկան առողջության համաշխարհային օրվան՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքը պետք է լինի ոչ միայն պատշաճ կազմակերպված, այլև ուղղված նրանց արժանապատիվ կյանքի և սոցիալական լիարժեք ներառման ապահովմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում