ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարս» սահմանային անցակետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունն այցելել է «Վերին Լարս» սահմանային անցակետ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պատվիրակությունը (ՍԱՏՄ), Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակներում, այցելել է «Լարս»-ի ժամանակավոր պահպանման պահեստ, ծանոթացել հայկական բեռների ձևակերպման գործընթացին և բուսասանիտարական լաբորատորիայի աշխատանքներին։

Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:

«Վերին Լարս» սահմանային անցակետում պատվիրակության անդամները հետևել են բեռների անցման գործընթացին, ապա ռուսական գործընկերները ներկայացրել են ձեռնարկվող բոլոր քայլերը հայկական բեռների սահմանանցումը հնարավորինս արագ կազմակերպելու համար։

Երկուստեք շեշտվել է կառուցողական համագործակցության խորացմանը միտված փոխադարձ այցելությունների կարևորությունն ու վստահության մթնոլորտի ամրապնդումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում