Շրի Լանկայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել

 Շրի Լանկայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել

 Բռնկում Է տեղի ունեցել պանամական դրոշի ներքո ընթացող New Diamond նավթատար լցանավում Շրի Լանկայի ափերի մոտ:

 Այդ մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել Է Ada Derana պորտալը՝ վկայակոչելով կղզի պետության ռազմածովային ուժերը:

Նրանց տվյալներով հրդեհն առաջացել Է մեքենայական բաժանմունքում, սակայն կրակը չի հասել նավթով լի նավամբարներ:

Պորտալի տեղեկատվությամբ՝նավում կարող Է լինել 23 մարդ: Շրի Լանկայի ռազմածովային ուժերը մի քանի նավ են ուղարկել լցանավին օգնության:

Ինչպես իր հերթին նշել Է Reuters գործակալությունը, նավը վարձված Է Հնդկաստանի Indian Oil Corporation նավթընկերության կողմից եւ ընթանում Էր Հնդկաստանից Քուվեյթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում