Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներթափանցումը «Սեւան» ՔԿՀ
Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տարածքի տեղազննությամբ հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առանձնացված փաթեթներով առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 83 գրամ քաշով դեղնականաչավուն, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող 0.6 եւ 0.7 գրամ քաշերով սպիտակ, բյուրեղանման զանգվածներ, ինչպես նաեւ «PGN 300» մակնշմամբ «Պրեգաբալին» (Լիրիկա) տեսակի, 9.7 գրամ քաշով 19 դեղապատիճ եւ ծալովի շեղբով դանակ: Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ