Մոսկվայում Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Ավաեւը սպանել է կնոջն ու երեխային
Գազպրոմբանկի նախկին փոխնախագահ Վլադիսլավ Ավաեւը, նախնական տեղեկություններով, բնակելի շենքի բնակարանում սպանել է իր կնոջը եւ երեխային:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը ։
«Նախնական վարկածով, Ավաեւը սպանել է կնոջն ու դստերը եւ ինքնասպան եղել», - ասել է աղբյուրը:
Ավելի վաղ պարզ էր դարձել, որ երեք մարդ, այդ թվում՝ մի աղջիկ, սպանվել են Մոսկվայի համալսարանական պողոտայում գտնվող բնակելի շենքի բնակարանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ըստ առաջնային վարկածի, տղամարդը կատարել է կնոջ եւ անչափահաս դստեր սպանությունը, իսկ հետո ինքնասպան է եղել», - նշում է աղբյուրը:
Կարծիքներ