Մահվան ելքով վրաերթ Երևանում

Մահվան ելքով վրաերթ Երևանում

Այսօր, մարտի 26-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Մեսրոպ Ավետիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Չարենց փողոցի թիվ 42 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցող մոտ 65-70 տարեկան կին հետիոտնին։

Վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների և Երևանի գնդի պարեկների հետ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Փաստի առթիվ Հ․ Մարգարյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Քննիչի հանձնարարականով՝ մեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա եղել է սթափ։ Նրա ինքնազգացողությանը վատացել էր և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկը տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերեց նրան:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում