Ադրբեջանի արտգործնախարարն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ապրիլի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Բելառուս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այցի շրջանակներում Բայրամովը մասնակցելու է ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին։
Ուղևորության շրջանակներում նախատեսված է Բելառուսի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում:
Կարծիքներ